
Վրաստանի խորհրդարանն ընդունել է պարապլաներային թռիչքները կանոնակարգող օրենք։
Նոր օրինագծով պարապլանով թռիչքը թույլատրվում է միայն օրենքով նախատեսված օդային տարածքում։
Կառավարության նշանակած իրավաբանական անձը կկարգավորի պարապլաներային թռիչքը, մասնավորապես՝ տեխնիկական սարքավորումների պիտանելիությունը, պարապլաներավարի ատեստավորման և վկայականի տրամադրման հարցերը։