Վրաստանի ազգային հավաքականի պարաբազկամարտիկ Վախթանգ Ախոբաձեն 60 կգ քաշային կարգում դարձել է աշխարհի չեմպիոն:
Վախթանգ Ախոբաձեն իր մարզական կարիերայի ընթացքում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Առաջին անգամ նա չեմպիոն է դարձել 2015 թվականին` Մալայզիայում կայացած առաջնությունում։
Հատկանշական է նաև, որ Episode Development-ը (Քութաիսիի շինարարական ընկերություն -հեղ.) Ախոբաձեին բնակարան է նվիրել:
Սոցցանցերում տարածվել է Քութաիսիի օդանավակայանում նկարահանված մի տեսանյութ, որտեղ երևում է, որ չեմպիոնին ոչ ոք չի դիմավորել ո՛չ ֆեդերացիայից, ո՛չ երկրպագուներից, ո՛չ էլ կառավարությունից կամ լրատվամիջոցներից։ Տեսանյութը հարուցել է հասարակության դժգոհությունն ու բողոքը։
Դրան հաջորդել է քաղաքացիների որոշումը, ըստ որի` այսօր` օգոստոսի 27-ին, ժամը 19:00-ին կանցկացվի Վախթանգ Ախոբաձեին աջակցության հավաք՝ ի նշան երախտիքի: