
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է ուկրաինացի ժողովրդին անկախության օրվա առթիվ։
«Շնորհավորում եմ ուկրաինացի ժողովրդին անկախության օրվա առթիվ։ Ձեր օրինակելի պայքարը հանուն ազատության ընդգծում է անկախության մեծ նշանակությունը։ Մաղթում ենք Ուկրաինայի ժողովրդին շարունակական ուժ և քաջություն՝ պաշտպանելու իրենց հայրենիքը և ապահովելու խաղաղ ու բարգավաճ ապագա»,- գրել է Շալվա Պապուաշվիլին իր թվիթերյան էջում։
Ուկրաինան նշում է իր անկախության 31-րդ տարելիցը։