
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին «Թվիթեր» սոցիալական ցանցում շնորհավորել է Հայաստանի Հանրապետության առաջին Անկախության օրվա առթիվ։
Շալվա Պապուաշվիլին նշել է, որ պատմական այդ օրը կարևոր տեղ է գրավում ժամանակակից Հայաստանի պատմության մեջ և վկայում է հայ ժողովրդի քաջության ու վճռականության մասին։
«Սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին Առաջին Հանրապետության 105-ամյակի կապակցությամբ։ Այս պատմական օրը կարևոր տեղ է զբաղեցնում ժամանակակից Հայաստանի պատմության մեջ և վկայում է հայ ժողովրդի քաջության ու վճռականության մասին։ Մեր ընկերներին մաղթում եմ առաջընթաց, խաղաղություն և բարգավաճում»,- գրել է Պապուաշվիլին։