
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժարվել է մասնակցել Եվրամիության ութ երկրների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների պատվիրակության հետ հանդիպմանը։
Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ ինքը պատվիրակությանը գրավոր բացատրել է մերժման պատճառը։
Մասնավորապես, Պապուաշվիլին պատվիրակությանն ուղղված իր նամակում գրել է.
«Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի կառավարությունը հավատարիմ է մնում Եվրամիության համապատասխան և շահագրգիռ բոլոր կողմերի հետ երկխոսության խթանմանը, սակայն չի կարող դրական արձագանքել հանդիպումներ անցկացնելու մտադրությանը»։
Նրա խոսքով, պատվիրակության որոշ անդամներ այլ ակնկալիքներ չպետք է ունենան Վրաստանի նկատմամբ բազմիցս դրսևորած ոչ բարեկամական վերաբերմունքի պատճառով։