
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Լյուքսեմբուրգի ներկայացուցչական պալատի փոխնախագահների և խորհրդարանի անդամների հետ, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների խորացումը և խորհրդարանական կապերի ակտիվացումը։
Շալվա Պապուաշվիլին մասնավորապես նշել է, որ Վրաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի՝ որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ և Եվրամիության հիմնադիր երկրի հետ հարաբերությունների զարգացումը։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաև Վրաստանի տարանցիկ դերի և աշխարհաքաղաքական կարևորության աճին։
Պապուաշվիլիի ղեկավարած խորհրդարանական պատվիրակության կազմում են Մակա Բոճորիշվիլին, Գիորգի Ամիլախվարին, Խատիա Ցիլոսանին, Ռիմա Բերաձեն, Էլգուջա Գոցիրիձեն և Խաթունա Սամնիձեն: