
Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի խորհրդարանի պաշտոնական էջից։
Նշվում է, որ Շալվա Պապուաշվիլին ընդգծել է Վրաստանի և Հայաստանի դարավոր բարիդրացիական հարաբերությունները և հույս հայտնել, որ ապագա համագործակցությունն այս ոգով կշարունակվի։
Տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը, այդ թվում՝ խորհրդարանական ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով էլ ավելի խորացնել երկկողմ կապերը։