
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագում հանդիպել է վրաց-գերմանական ֆորումի անդամների հետ։
Կողմերը դրական են գնահատել վրաց-գերմանական ֆորումի ներդրումը Թբիլիսի-Բեռլին հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում։
Շալվա Պապուաշվիլին նշել է, որ ֆորումը լրացուցիչ հարթակ է ստեղծում երկու երկրների ինստիտուցիոնալ գործընկերության ամրապնդման համար։
Վրաստանի խորհրդարանի նախագահը ֆորումի անդամների հետ խոսել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին Վրաստանի առաջընթացի մասին և ընդգծել Գերմանիայի աջակցության կարևորությունը։
Վրաց-գերմանական ֆորումի անդամները պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական համագործակցությունը և նշել են, որ Գերմանիան աջակցում է Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակի շնորհմանը։