Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մայիսի 10-ին «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում կայացած մեծամասնության հանդիպումից հետո լրատվամիջոցներին հայտնել է, որ չի հանդիպելու մի քանի եվրոպական երկրների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ, որոնք պատրաստվում են այցելել Վրաստան։
Պապուաշվիլին ասել է, որ եվրոպական մայրաքաղաքների խորհրդարանականները լավ ժամանակ չեն ընտրել Վրաստան այցելելու համար։
«Մի քանի երկրներ, հիմնականում՝ մերձբալթյան երկրները, Գերմանիան, ինչպես նաև Լեհաստանը, Չեխիան, եթե չեմ սխալվում, խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները ցանկություն հայտնեցին այցելել և հանդիպումնեի ունենալ։ Ես նրանց ասացի, որ լավ ժամանակ չէ այցելելու (մայիսի 13-14- հեղ.), քանի որ երկուշաբթի-երեքշաբթի օրը կլինի օրինագծի երրորդ ընթերցումը, և դեռ լավ ժամանակ չէ բովանդակային խոսակցություն համար։ Լավ կլինի, որ հանդիպումը լինի օրինագծի քննարկումներից հետո, որից հետո մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց և, ընդհանուր առմամբ, բարձր ենք գնահատում կոլեգիալ համագործակցությունը»,- ասել է խորհրդարանի նախագահը։
Ըստ Պապուաշվիլիի, եվրոպական երկրների արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովների նախագահները դեռ ծրագրում են գալ և զգուշացրել են, որ «հանրահավաքի ընթացքում կամաց-կամաց բացահայտվում են բռնի գործողությունների պլանները, գուցե արմատական ընդդիմությունն իրենց այցն այստեղ ընդունի որպես խթան` արմատական գործողությունների համար»։
Պապուաշվիլին ևս մեկ անգամ պարզաբանել է, որ չի կարողանա հանդիպել Վրաստան այցելել ցանկացող եվրոպացի պատգամավորների հետ, քանի որ օրինագծի երրորդ ընթերցմամբ կքննարկվեն հաջորդ շաբաթվա երկուշաբթի-երեքշաբթի օրը։
Ի դեպ, ապրիլի սկզբին եվրոպական 12 երկրների օրենսդիր մարմինների արտաքին հանձնաժողովների նախագահները համատեղ նամակով քննադատել էին Վրաստանում «օտարերկրյա գործակալների» օրենքը։