Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այցելել է «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության հացադուլ անող պատգամավորներին, կոչ անելով՝ դադարեցնել բողոքի ակցիան։
«Մենք գնահատում ենք նրա քայլը, որ այցելեց մեզ։ Բայց երկրի երրորդ նախագահին սպանում են մեր աչքի առաջ, դա չի կարելի առանց արձագանքի թողնել։ Մինչև չհամոզվենք, որ Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է անվտանգ միջավայրում, նրա առողջությանը վտանգ չի սպառնում, մենք չենք դադարեցնի հացադուլը», — ասել է «Ազգային շարժման» անդամ Դավիթ Կիրկիտաձեն։
Նշենք, որ «Ազգային շարժման» անդամներ Դավիթ Կիրկիտաձեն, Անա Ծիթլիձեն և Աբդուլա Իսմաիլովը երեկ հացադուլ են սկսել խորհրդարանի նիստերի դահլիճի մոտ։ Բողոքի ակցիային այսօր միացել է նաև Թեմուր Ջանաշիան։ Նրանց պահանջն է Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտասահման տեղափոխել։