Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստանի համապատասխան կառույցները «բավականին պրոֆեսիոնալ» աշխատում են օկուպացված տարածքներում ձերբակալված քաղաքացիների ազատ արձակման ուղղությամբ։
Պապուաշվիլին այս մասին ասել է՝ ի պատասխան Աբխազիայի դե ֆակտո հանրապետությունում «լրտեսության» մեղադրանքով Վրաստանի քաղաքացի Քրիստինե Թակալաձեի ձերբակալության մասին հարցին։
«Առաջին հերթին այն, ինչ մենք բոլորս կարող ենք անել, դա Վրաստանի կառավարության կողքին լինելն է։ Խոսելով յուրաքանչյուր նման դեպքի մասին, երբ Վրաստանի քաղաքացիներին առևանգում և կալանավորում են, ևս մեկ անգամ ձեռք ենք մեկնում Ռուսաստանին»,- ասել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով, ապօրինի ձերբակալությունները Վրաստանի համար նոր մարտահրավեր չեն։
Հիշեցնենք, որ Աբխազիայի դե ֆակտո հանրապետության անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Գալիի Նաբակեվի գյուղում բնակվող Վրաստանի քաղաքացի Քրիստինե Թակալանձեն: Ըստ աբխազական կողմի, նա տեղեկություններ էր հավաքում Աբխազիայում՝ ի շահ վրացական կողմի։