
Հոկտեմբերի 13֊ին Շիդա Քարթլիում ձերբակալվել է 53 ամյա տղամարդ՝ անչափահաս թոռնուհուն բռնաբարելու մեղադրանքով։
Հաղորդվում է, որ պապը հաճախակի է սեռական ոտնձգություն կատարել 13 ֊ամյա թոռնուհու նկատմամբ։ Ոստիկանները հանցագործության մասին իմացել են, երբ աղջիկը դպրոցում կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց։
Նախաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 137֊րդ հոդվածով, որը ենթադրում է սեռական բռնություն ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ։
Տիրուհի Համազարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր