Մարտի 8-ից երկրի ողջ մասշտաբով փակ ռեստորանները վերսկսել են գործունեությունը: Մինչ այդ, մարտի 1-ից բացվել էին Բաթումիում գործող փակ ռեստորանները:
Նախօրեի տոնը` կանանց միջազգային օրը, քաղաքացիներից շատերը նշել են ռեստորաններում, սննդի այս կետերը մարդաշատ էին: Ու չնայած մեծածավալ հավաքները՝ հարսանիքներն ու հոգեհացերն արգելված են, ժողովուրդը հարմարվելով կանոնակարգերի հետ, միևնույնն է անցկացնում է մարդաշատ հավաքներ՝ օրինակ, առանձին սեղաններ է ամրագրում մեկ հավաքի համար:
Այնուամենայնիվ, որոշ սահմանափակումներ դեռևս ուժի մեջ են, օրինակ՝ պարետային ժամը, ինչը բիզնես ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ, նվազեցնում է աշխատանքային ժամերը: Ռեստորանները չեն գործի նաև շաբաթ և կիրակի օրերին, սա միակ սահմանափակումն է, որ ուժի մեջ է մնում հանգստյան օրերին: Ռեստորանների հաճախորդները կենդանի երաժշտության ծառայությունից օգտվելու հնարավորություն չեն ունենա:
Բացի թվարկված սահմանափակումներից, սննդի կետերի դեպքում որոշակիորեն խստացվել են պահանջները, որոնք ռեստորանները ստիպված են պահպանել: Ռեստորանում գտնվող անձանց առավելագույն սահմանն է՝ 60 մարդ:
- Սեղանների միջև պետք է լինի նվազագույնը 2 մետր հեռավորություն
- Մեկ սեղանի շուրջ պետք է լինի ոչ ավելի քան վեց մարդ
- Բացառություն են կազմում մինչև 12 տարեկան երեխաները
- 1 սեղանի շուրջ նստած հաճախորդների միջև պետք է լինի նվազագույնը մեկ մետր հեռավորություն
- Հյուրերի համար պետք է ապահովվի մեկանգամյա օգտագործման մենյու
- Ըմպելիքի ծառայությունը պետք է իրականացվի աշխատակազմի կողմից, ամեն սեղանի համար՝ անհատական