
Առողջապահություն համաշխարհային կազմակերպության` արտակարգ իրավիճակների տնօրեն Մայքլ Ռայանը հայտնել է, որ COVID-19-ի 2-րդ տարին կարող է ավելի ծանր լինել մարդկության համար։
Ըստ փորձագետի` հիվանդացությունը կրկին պիկի է հասել։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում 5 մլն. նոր դեպք է գրանցվել ու 85 հազար մահ։
Ըստ Ռայանի` ձմռանը վարակվելու ռիսկն ավելի բարձր է, քանի որ մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում փակ տարածքում։ Սրանից բացի, որոշ երկրներում` ներառյալ Իռլանդիան ու Մեծ Բրիտանիան, շրջանառվում է Կորոնավիրուսի նոր տեսակ։
Ավելի վաղ ԱՄՆ-ի Օհայո նահանգում գիտնականները COVID-19-ի 2 նոր տեսակ են հայտնաբերել, որոնք նահանգներում են ձևավորվել։ Ամերիկյան մասնագետների կարծիքով` դա Մեծ Բրիտանիայում հայտնաբերվածի անալոգն է։ Բացի այդ` նկատվել է նաև 3 գենետիկ մուտացիայով այլ տեսակի վարակի զարգացում։