Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածները կկարողանան ընդունել երկու դեղամիջոց՝ «Պաքսլովիդ» և «Մոլնուպիրավիր» նույնիսկ տանը բուժվելու դեպքում։ Այս մասին ասել է Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն։
Ըստ Ցերցվաձեի՝ քննարկվում է նաև տնային պայմաններում «Ռեմեդիսիվիրի» օգտագործումը, սակայն հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել։
«Երկու հաբ՝ «Պաքսլովիդը» և «Մոլնուպիրավիրը», որոնք դեռ չունենք, բայց առաջիններից մեկը կլինի Վրաստանը, որը կստանա դրանք, կօգտագործվեն միայն տանը՝ ախտորոշումից հետո 4 օրվա ընթացքում»,- ասել է Ցերցվաձեն։
Խոսելով դեղերի քանակի մասին, Ցերցվաձեն ասել է, որ այս փուլում Վրաստանն ունի ընդամենը 40 հազար սրվակ «Ռեմեդիսիվիր», ինչը բավարար է 7 հազար հիվանդի համար։
«Նախարարությունը նաև միջոցներ է ձեռնարկել «Ռեմեդսիվիրի» լրացուցիչ, շատ լուրջ խմբաքանակի ներկրման ուղղությամբ, որը բոլոր հիվանդներին կբավականացնի նույնիսկ եթե նրանք վարակվեն «օմիկրոնի» շտամով: «Ռեմեդսիվիրի»-ն ավելի մատչելի է մյուս դեղամիջոցներից, մենք մեկ տուփը 9 դոլարով ենք գնում։ Մեկ հիվանդին անհրաժեշտ է 6 տուփ»,- ասել է Ցերցվաձեն։
Միաժամանակ, Ցերցվաձեի խոսքով, «Պաքսլովիդը» Վրաստանը կընդունի 2-3 շաբաթից, իսկ «Մոլնուպիրավիրը»՝ առաջիկա շաբաթների ընթացքում։
«Երկու դեղամիջոցներն էլ ազդում են ինչպես «դելտա» շտամի, այնպես էլ «օմիկրոնի» վրա: Այս ամենը մեզ հիմք է տալիս արժանապատվորեն և համեմատաբար ավելի քիչ կորուստներով դիմակայելու 6-րդ ալիքի՝ «օմիկրոնի» ամենադժվար մարտահրավերին», — ասել է Ցերցվաձեն։
Ինչ վերաբերում է համաճարակաբանական վիճակին, ապա Ցերցվաձեն նշում է, որ ձեռնարկել են տարբեր միջոցներ․
«Եթե մենք ունենանք «օմիկրոն»-ով վարակված 30 000 հիվանդ, պարզ է, որ հիվանդանոցները գերբեռնված կլինեն։ Այդ իսկ պատճառով աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել առցանց կլինիկաների, ընտանեկան բժիշկների և հիվանդանոցային հատվածի ամրապնդման համար»։
Նորայր Միսկարյան