Վրաստանի առողջապահության նախարարությունը դիմում է լրատվամիջոցներին և լրագրողներին` հորդորելով, որպեսզի նոր կորոնավիրուսը հաշվի առնեն աշխատանքի ընթացքում:
Նախարարության կայքում հրապարակվել է կորոնավիրուսը կանխարգելելու միջոցառումների ցանկը, որոնց թվում առողջապահության նախարարությունը լրագրողներին խորհուրդ է տալիս հարցազրույցի ժամանակ 1-1,5 մետր հեռավորություն պահել և հարցազրույցներ անցկացնել՝ ձայնագրիչը երկար ձողի վրա ամրացնելով:
«Նոր կորոնավիրուսի (COVID-19) հետ կապված ընթացիկ իրադարձությունների և (կամ) հնարավոր վարակների մասին զեկուցելիս լրագրողները/լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է հաշվի առնեն և հետևեն պարզ խորհուրդների.
- Խուսափել հնարավոր վարակված մարդու հետ սերտ շփումից՝ առանց բժշկական դիմակի օգտագործման:
- Հնարավոր վարակված դեպքի մասին հաղորդելու ժամանակ ձայնագրիչը երկար ձողի վրա ամրացնել:
- Օգտագործել սպունգ կրող ձայնագրիչ/խոսափող, իսկ հարցազրույցից հետո անմիջապես ախտահանել սարքը:
- Պահպանել անվտանգ հեռավորություն` լրագրողի և պատասխանողների միջև ոչ պակաս, քան 1-1,5 մետր: