Պահանջում ենք հանդիպում ռեկտորի հետ. Թատերական համալսարանի ուսանողներ

Թատերական համալսարանի ուսանողների խոսքով՝ իրենք որոշել են մնալ համալսարանի շենքում և զբաղեցնել նախասրահը: Ուսանողները պահանջում են, որ ռեկտորը հանդիպի իրենց, և համալսարանը բացահայտորեն համերաշխություն հայտնի բոլոր տուժածներին և ապօրինի բերման ենթարկվածներին։

«Օրեր առաջ մենք՝ ուսանողներս, հանդիպեցինք ռեկտորի հետ՝ պահանջելով համալսարանից հրապարակային հայտարարություն՝ համերաշխություն հայտնելով ցույցերի ժամանակ տուժած ու ապօրինի բերման ենթարկված մարդկանց։

Ռեկտորից մերժում ստացանք. Դրանից հետո արդեն երրորդ օրն է, ինչ խնդրում ենք անհապաղ հանդիպում, բայց տարբեր պատճառներով դա տեղի չի ունենում:

Ուստի որոշեցինք մնալ համալսարանում և պահանջել, որ ռեկտորը հանդիպի մեզ, և  համալսարանը հրապարակայնորեն համերաշխություն հայտնի բոլոր տուժածներին ու ապօրինի բանտարկվածներին, այդ թվում՝ մեր համալսարանի նախկին ուսանողներին»,-ասում են նրանք:

Ուսանողներն ակնկալում են, որ ռեկտորը հաշվի կառնի իրենց դիրքորոշումը և համաձայնեցված համապատասխան հայտարարություն կանի: