Պահանջում ենք ազատ արձակել քաղբանտարկյալներին. եվրապատգամավոր

Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն X սոցիալական հարթակում պահանջել է ազատ արձակել Ամաղլոբելիին և բոլոր քաղբանտարկյալներին:

««Վրացական երազանք»-ը շարունակում է իր դաժան հարձակումը ժողովրդավարության վրա. մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Մզիա Ամաղլոբելին և 52 քաղբանտարկյալներին», — գրում է Յուկնևիչենեն։

Հիշեցնենք. երեկ եվրոպացի քաղաքական գործիչները համատեղ հայտարարություն էին տարածել՝ պահանջելով ազատ արձակել «Բաթումելեբի» և «Նետգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Ամաղլոբելին։