Պահանջում են վիզային ռեժիմ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համար

Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում պահանջում է վիզային ռեժիմ մտցնել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի քաղաքացիների համար։

Հատկանշական է, որ «Լելոն» ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր պահանջում է խստացնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը։

Հայտարարության մեջ կուսակցությունը նշել է, որ այս հարցը հատկապես սրվում է այսօր, այն բանից հետո, երբ կտրուկ ավելացել է ՌԴ-ից այցելուների թիվը։

«Կարևոր է նաև, որ ԱՄՆ Կոնգրեսը Ռուսաստանին ուղղակիորեն ճանաչել է որպես Վրաստանում ահաբեկչության հովանավոր: Հաշվի առնելով առկա սպառնալիքները՝ պետք է ժամանակավոր միջոցներ ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի վերահսկել մարդկանց հոսքը Վրաստանի տարածք»,- ասված է հայտարարության մեջ։

«Լելոն» պահանջում է նաև այս երկրների քաղաքացիների համար որոշել տուրիստական ​​վիզաների վավերականությունը մինչև 30 օր:

«Նրանց համար, ովքեր ցանկանում են մնալ ավելի քան 30 օր, վիզաները պետք է տրամադրվեն՝ համաձայն Եվրամիության լավագույն փորձի կազմված ընթացակարգերի», — ասված է հայտարարության մեջ։