
Վրաստանում բնակվող ուկրաինացիների անունից այսօր՝ մարտի 29-ին, նախաձեռնող խումբը հայտարարություն է ներկայացրել Վրաստանի Օլիմպիական կոմիտեին:
«Վրաստանում բնակվող ուկրաինացիների անունից մեր ստորագրությունները հանձնեցինք Օլիմպիական կոմիտեին։ Անցյալ շաբաթ Թբիլիսիում և Բաթումիում մեր բողոքի ակցիաների շրջանակներում հավաքեցինք մոտ 200 ստորագրություն։ Այսօր եկել ենք Վրաստանի օլիմպիական կոմիտե՝ հանձնելու այս ստորագրությունները, ինչպես նաև պարզելու կոմիտեի նախագահի դիրքորոշումը՝ հաջորդ տարի Փարիզի օլիմպիական խաղերին Ռուսաստանի և Բելառուսի հավաքականների մասնակցությունն արգելելու կապակցությամբ»,- ասել է նախաձեռնության ներկայացուցիչներից մեկը՝ Միխեիլո Ուլիանինը։
Վրաստանի օլիմպիական կոմիտեն պատասխանել է, որ ստացել են հայտարարությունը և կպատասխանեն ավելի ուշ։
Հայտարարության հեղինակները նաև նշել են, որ 35 երկրներ պահանջում են ռուս և բելառուս մարզիկներին զրկել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից։