Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեի խոսքով՝ անհրաժեշտ է Սաակաշվիլիի պատիժը հետաձգել մեկ տարով։
Խաճապուրիձեն նշել է, որ Վրաստանի և Ստրասբուրգի դատական պրակտիկայի համաձայն՝ բանտարկյալի պատիժը հետաձգելու առավելագույն ժամկետը մեկ տարի է։
Անդրադառնալով արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հայտարարությանը, ըստ որի` չի բացառվում, որ Սաակաշվիլին անկախ փորձաքննության ենթարկվի, Խաճապուրիձեն ասել է, որ երրորդ նախագահը դրա դեմ ոչինչ չունի և կհամագործակցի փորձագետների հետ։
Սակայն, ըստ նրա, Սաակաշվիլիի համար առանձին փորձաքննության անցկացումը ծառայում է գործի ձգձգմանը։
«Գործի ձգձգումն ինքնին երրորդ նախագահի կյանքի և առողջության հետագա վատթարացման նախադրյալ է»,- ասել է փաստաբանը։
Խաճապուրիձեն հավելել է՝ եթե Սաակաշվիլիի նկատմամբ «Էմպաթիա» կենտրոնի և օտարերկրյա փորձագետների իրականացրած փորձաքննությունը պարզի, որ նախկին նախագահի առողջական վիճակն անհամատեղելի է նրան դատապարտելուն, և անհրաժեշտ է իր պաշտպանյալին արտասահման տեղափոխել, ապա իրենք բողոքարկելու են, որ դատարանը մերժի լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու արդարադատության նախարարության միջնորդությունը։
Սաակաշվիլին, թերևս, լրացուցիչ անկախ փորձաքննության կենթարկվի. նախարար