
Վրաստանի մրցակցության ազգային գործակալությունը դիմում է առցանց խանութներին՝ սպառողին տեսանելի տեղում նշել ապրանքի գինը։
Գործակալությունը նշում է, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ վաճառողը պարտավոր է պարզ և հասկանալի կերպով նշել վաճառքի դրված ապրանքի գինը ինչպես առևտրի օբյեկտներում, այնպես էլ առցանց (այդ թվում՝ սոցիալական ցանցում) առևտրի դեպքում։
«Գինը նշելը պարտադիր չէ, եթե.
- ապրանքի առաքումը ծառայության մի մասն է,
- ապրանքը վաճառվում է աճուրդով,
- վաճառքի է ներկայացված արվեստի գործ։
Այն ապրանքների համար, որոնք նախապես փաթեթավորված չեն և հաճախորդի աչքի առաջ կշռվում են, նման դեպքում բավարար է միայն միավորի գինը։