Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի հաղորդմամբ, կորոնավիրուսով վարակված 40 անձանցից 31-ը գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում, որից 3 պացիենտի վիճակն է ծանր:
Էզուգբայան նշել է, որ պացիենտներից մեկը 80-նն անց է և այլ հիվանդություններ ունի, ինչը կարող է վիճակն էլ ավելի ծանրացնել:
«Ինչպես հայտնի է, երկրում վարակված 40 մարդ կա, այստեղից 31-ը մեզ մոտ են գտնվում: 3 պացիենտի առողջական վիճակն է ռիսկային: Պացիենտներից մեկը 80 տարեկանն անց է և այլ հիվանդություններ ունի: Նման դեպքում հնարավոր է պացիենտի վիճակը ծանրանա և վատ կանխատեսումներ լինեն: Բացի այս կնոջից, ևս 2 խնդիրային պացիենտ ունենք: Ինչ վերաբերում է մնացածին, ապա բոլորի վիճակը կայուն է»,- հայտարարել է Էզուգբայան: