Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ասամբլեայի համազեկուցողներ, Վրաստանի մոնիթորինգի հարցերով պատասխանատու Տիտուս Կորլատեանն (Ռումինիա) ու Կլոդ Կերնը (Ֆրանսիա), բոլոր քաղաքական կուսակցություններին կոչ են անում զբաղեցնել իրենց տեղերը:
Միաժամանակ, հայտարարության մեջ ասված է, որ խախտումների հետ կապված մեղադրանքները լուրջ վրդովմունք են առաջացնում:
«Մենք լիովին աջակցում ենք ընտրությունների՝ միջազգային դիտորդական առաքելության կողմից տրված եզրակացություններին ու գնահատականներին: Միաժամանակ, մենք նկատել ենք խախտումների լուրջ քանակ, այդ թվում մշտական մեղադրանքներ ընտրական թվերի սխալ լինելու հետ կապված, վարչական ռեսուրսների չարաշահում ու ճնշում ընտրողների ու կուսակցությունների վրա: Այս մեղադրանքները լուրջ վրդովմունք են առաջացնում ու պատասխանատու մարմինները պետք է այս ամենը թափանցիկորեն հետաքննեն»,- ասված է հայտարարության մեջ: