
Օզուրգեթիի սակրեբուլոյի (ավագանի) նիստի ժամանակ աղմուկ է բարձրացել: Տեղեկության համաձայն, սակրեբուլոյի նիստում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանն անդամ Թաթիա Նիկոլաիշվիլին Ռուսաստանի օրհներգն է հնչեցրել:
Նիկոլաիշվիլին դիմել է իշխող «Վրացական երազանք» կուսկացության անդամներին՝ նշելով, որ նիստին պակասում է միայն Ռուսաստանի օրհներգը, որից հետո միացրել է այն:
«Դուք Ռուսաստանի կառավարությունն եք։ Դուք մարգարիտա սիմոնյաններ և սալավյովներ եք։ Ձեզ դարձրել են ռուս պրոպագանդիստներ: Ոտքի կանգնեք, սա ձեր հայրենի քաղաքի օրհներգն է…»,- «Վրացական երազանք»-ի անդամներին այսպես է դիմել Նիկոլաիշվիլին։