
Օզուրգեթի-Թբիլիսի մարդատար գնացքի շոգեքարշը և առաջին վագոնը Նաթանի գյուղի մոտակայքում դուր են եկել ռելսերից։
Radiotavisupleba լրատվամիջոցին «Վրացական երկաթուղու» հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնել են, որ վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ըստ նրանց՝ այս պահին ընթանում է հետաքննություն և վթարի պատճառների պարզում։
«Վրացական երկաթուղուց» նաև հայտնել են, որ գնացքում մի քանի ուղևոր է եղել։ Այլ մասնրամասներ չեն հաղորդվում։