Ծալկայի շրջանի Օզնի գյուղում խաչի բացման և օծման հանդիսավոր արարողություն է կատարվել:
Նախաձեռնողը Օզնի գյուղից Մոլոտ Մանուկյանն է, որ ներկայումս բնակվում է Ռուսաստանում: Բացման արարողությանը գյուղի բնակիչներից բացի մասնակցել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Խաչի օծման արարողությունն անցկացրել են Վիրահայոց թեմի հոգևորականները։
5 մետր բարձրությամբ խաչը տեղադրվել է Օզնի գյուղի տարածքում՝ բարձունքի վրա: Հանդիսավոր արարողությանը ելույթներով մասնակցել են գյուղի դպրոցի պատանի երգիչներն ու դպրոցի աշակերտները:
Գյուղի բնակիչները երախտագիտություն են հայտնել հովանավորներին՝ բարի գործի և գյուղին ցուցաբերած ուշադրության համար: Արարողության ավարտին մասնակիցների ու հյուրերի համար հյուրասիրություն է կազմակերպվել:
Գյուղի բնակիչների խոսքով՝ բարերարների կողմից մի շարք այլ աշխատանքներ էլ են տարվում. ընթացքի մեջ է լճի մաքրումը, բարեկարգվել է Հաղթանակի այգու տարածքը, գյուղում խմելու ջրի ցայտաղբյուր է տեղադրվել, խաչի շրջակայքում գիշերային լուսավորություն է անցկացվել: Գյուղացիների նախաձեռնությամբ էլ տարբեր տնկիներ են տնկվել գյուղ բերող ճանապարհի երկայնքով:
Նյութը թարգմանված է nor.ge լրատվականի էջից։