Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) թարմացված տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը կազմել է 2,09 մլրդ դոլար:
Geostat-ի փոխանցմամբ՝ այս ցուցանիշը 1,7 անգամ գերազանցում է 2021 թվականի ցուցանիշին:
10 ներդրող երկրները, որոնք 2022 թվականին ամենաշատ գումար են ներդրել Վրաստանում.
- Միացյալ Թագավորություն՝ 437,0 մլն դոլար,
- Իսպանիա՝ 360,5 մլն դոլար,
- Նիդեռլանդներ՝ 196,2 մլն դոլար,
- ԱՄՆ՝ 176,5 մլն դոլար,
- Իռլանդիա՝ 120,6 մլն դոլար,
- Ռուսաստան՝ 108,1 մլն դոլար,
- Չեխիա՝ 84,5 մլն դոլար,
- Ճապոնիա՝ 58,7 մլն դոլար,
- Թուրքիա՝ 55,1 մլն դոլար,
- Չինաստան՝ 43,6 մլն դոլար: