
Օթո Նեմսաձեն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցեցին «Եվրատեսիլ»-ում:
Վրաց երգիչը ելույթ ունեցավ «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչում՝ 11 համարի ներքո՝ «Միայն առաջ քայլիր» երգով (სულ წინ იარე). Նեմսաձեին չհաջողվեց հաղթահարել եզրափակիչի շեմը:
Երգիչը ծնունդով Գորիից է, բազմաթիվ երաժշտական մրցույթների հաղթող է:
Երկրորդ կիսաեզրափակիչը մայիսի 16-ին է, եզրափակիչը՝ մայիսի 18-ին: Մրցույթն ուղիղ եթերում հեռարձակում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը:
https://www.facebook.com/oto.nemsadze.9/videos/vb.100003782781693/1553577964778281/?type=2&video_source=user_video_tab