Օտարերկրյա ներդրումները կրճատվել են

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2024 թվականի 3-րդ եռամսյակում Վրաստանում կատարված  օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 197 միլիոն 7 հազար դոլար, ինչը 55,2 տոկոսով պակաս է 2023 թվականի III եռամսյակի ճշգրտված տվյալներից։

Ավելին, վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2024 թվականի 3-րդ եռամսյակի ներդրումները ամենացածրն են 2006 թվականից ի վեր և առաջ են անցել միայն պատերազմի (2008) և հաջորդող տարվա (2009) վիճակագրությունից։

Ըստ ուսումնասիրության՝ նվազումը պայմանավորված է բաժնետիրական կապիտալի կրճատմամբ և վերաներդրումների ցուցանիշներով։ Օտարերկրյա ներդրումների ցածր տոկոսադրույքը կապված է նաև ներդրողի նկատմամբ պարտավորությունների նվազման հետ:

2024 թվականի III եռամսյակում բաժնետիրական կապիտալը կազմել է 131 մլն 2 հազար դոլար, որը կազմում է ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների 66,4 տոկոսը։ Վերաներդրումը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 13,6 տոկոսով և կազմել 358 մլն 4 հազար ԱՄՆ դոլար: