Վրաստանում ապրող ցանկացած երկրի քաղաքացի այժմ կարող է պատվաստվել, եթե օրինական ճանապարհով մուտք է գործել Վրաստան և գտնվել է երկրում առնվազն երեք ամիս։
Վրաստանում կացության թույլտվություն չունեցող օտարերկրյա քաղաքացիների համար պատվաստվումը հասանելի է դեռևս 3 հաստատություններում՝ Թբիլիսիի Նիկոլոզ Կիփշիձեի կենտրոնական համալսարանական կլինիկայում, Բաթումիի հանրապետական հիվանդանոցում և Քութայիսիում՝ Չխոբաձեի հաշմանդամների և տարեցների բժշկական կենտրոնում։
Այլ կերպ ասած՝ COVID-19-ի դեմ պատվաստվել արդեն կարող են Վրաստանում օրինական կերպով գտնվող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձիք, նրանք, ովքեր Վրաստանում են գտնվել մուտքից առնվազն 3 ամսվա ընթացքում, ինչպես նաև նրանց ընտանիքները։
Պատվաստումը հասանելի է նաև՝ «Աշխատանք Վրաստանից» պետական ծրագրին մասնակցողներին, Վրաստանում սովորող օտարերկրյա ուսանողներին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների օտարերկրյա աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, Վրաստանի օկուպացված տարածքների բնակչությանը՝ անկախ քաղաքացիությունից, ինչպես նաև օկուպացված տարածքներում դիվանագիտական առաքելությունների և միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող նախագծերի վրա աշխատող անհատներին ու նրանց ընտանիքներին:
Նշենք նաև, որ պատվաստումը հասանելի է նաև՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց համար N164 հրամանագրով սահմանված օտարերկրյա քաղաքացիների համար, որի ընտանիքի անդամը (երեխա, ծնող, ամուսին) Վրաստանի քաղաքացի է։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր