
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած ռուսամետ «Ժողովրդի ուժը» շարժման Վրաստանի խորհրդարանին ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքը ներառում է նաև գաղտնալսելու մեխանիզմ:
«Օտարերկրյա ազդեցության» գործակալին բացահայտելու համար արդարադատության նախարարությունն իրավասու է ցանկացած պահի իրականացնել համապատասխան հետազոտություն և ուսումնասիրություն-մոնիտորինգ այդ հարցի շուրջ։
Մոնիտորինգ անելու հիմքերը կլինեն.
- Արդարադատության նախարարության համապատասխան լիազորված անձի որոշումը,
- Արդարադատության նախարարություն ներկայացված գրավոր հայտարարությունը, որը պարունակում է համապատասխան հղում օտարերկրյա ազդեցության կոնկրետ գործակալի մասին:
Մոնիտորինգ իրականացնելու համար արդարադատության նախարարության համապատասխան լիազորված անձն օրենքով սահմանված կարգով իրավունք կունենա փնտրելու անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ անձնական տվյալներ։
Նույն սուբյեկտի մոնիտորինգը թույլատրվելու է միայն 6 ամիսը մեկ անգամ։
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրացական տարբերակը նման է ռուսականին. Միքելաձե