«Սոցիալական արդարադատության կենտրոն»-ի (SJC) փոխանցմամբ՝ հասարակական կազմակերպությունների իրավաբանական օգնության ցանցի թեժ գծով վերջին օրերին ստացված տեղեկատվության համաձայն՝ բողոքի ակցիաներին մասնակցող օտարերկրյա քաղաքացիներին կանչում են միգրացիոն վարչություն։
«Վարչության աշխատակիցները նրանց չեն բացատրում կանչի իրավական հիմքը։ Բացի այդ, նրանց մեծ մասը Վրաստանում մնալու օրինական փաստաթուղթ ունի։
Ըստ ստացված տեղեկությունների, միգրացիոն դեպարտամենտ կանչված քաղաքացիներից մեկը հարկադրված է եղել քել Վրաստանի տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
SJC-ն նշում է, որ խաղաղ ցույցերին մասնակցելու համար օտարերկրյա քաղաքացիների արտաքսումը երկրից չի համապատասխանում երկրի օրենսդրությանը և միջազգային չափանիշներին։