«Johnson & Johnson» տեսակի պատվաստանյութով մեկ անգամ պատվաստված օտարերկրացիները հնարավորություն կունենան անարգել մուտք գործել Վրաստան:
Համապատասխան փոփոխություններ են արվել ինքնամեկուսացման ու կարանտինի կարգում:
«Johnson & Johnson»-ի դեպքում, ի տարբերություն մյուս դեղամիջոցների, մեկ պատվաստումը բավարար է. մնացածի դեպքում Վրաստան մուտքի ժամանակ անհրաժեշտ է պատվաստման ամբողջական կուրսի մասին (երկու չափաբաժին) փաստաթուղթ։
Եթե հյուրը պատվաստված չէ, մի շարք պահանջներ կան. ԵՄ-ի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ կարող են Վրաստան մուտք գործել թռիչքից առաջ 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի առկայության դեպքում, այցի 3-րդ օրը ստիպված են իրենց հաշվին երկրորդ անգամ թեստավորվել:
«Johnson & Johnson» ամերիկյան կոնցեռնի կողմից ստեղծված պատվաստանյութն արժանացել է Եվրամիության ու Եվրահանձնաժողովի պրոֆիլային գերատեսչությունների հավանությանը: Այն խորհուրդ են տալիս նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից` մատնանշելով դրա անվտանգ ու օգտակար լինելը:
Հիշեցնենք` Վրաստանը փետրվարի 1-ից վերականգնել է կանոնավոր չվերթները, իսկ ցամաքային սահմանները շարունակում են փակ մնալ:
Առավել մանրամասն` այստեղ