Մարտի 18-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 1-ը օտար երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կարգելվի մուտք գործել Ռուսաստան: Այս մասին ասվում է Ռուսաստանի կառավարության կայքէջում:
Հայտարարությունում նշվում է, որ համապատասխան որոշումը կայացվել է պետության անվտանգությունից ելնելով և կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ:
Կառավարության էջում ասվում է նաև, որ համապատասխան որոշման մասին տեղեկացված են Բելառուսի, Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի վարչապետները: