Վրաստանում հետապնդվում է օտար երկրի քաղաքացի, որը մեղադրվում է փողերի լվացման մեջ։ Վրաստանի դատախազ Բեքա Կվիցիանին այսօրվա ճեպազրույցում հանրությանը տեղեկացրեց, որ խոսքը 7 միլիոն լարիի մասին է, որը մեղադրյալը մուտքագրել է վրացական բանկում բացված անձնական հաշիվներին։
Տեղեկության համաձայն՝ նա գումարը հաշիվներին մուտքագրել է Բաթումիի բանկերից մեկում։
Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 9-ից 12 տարի ժամկետով։ Դատախազության հայտարարության համաձայն՝ ենթադրյալ հանցագործը ձերբակալված չէ, իսկ հետաքննության ընթացքում նրա հաշիվների վրա կալանք է դրվել։