Ոսկե Ծիրան․ կինոյի տոն Երևանում․ լուսանկարներ

Այսօր Երևանում մեկնարկեց արդեն 15-րդ անգամ անցկացվող Ոսկե Ծիրան ֆիլմերի միջազգային փառատոնը, որն ութ օր շարունակ կինոսերներին կմիավորի անմոռանալի կինոդիտումների, հանդիպումների, քննարկումների,  աշխարհահռչակ կինոռեժիսորների հետ վարպետության դասերի շուրջ։

Այս տարի փառատոնի պատվավոր հյուրերն են օսկարակիր Դարեն Արանովսկին և «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Ջանֆրանկո Ռոզին, որոնց ֆիլմերը կներկայացվեն «Հետահայաց ցուցադրությամբ»:

Փառատոնը կբացվի Ռոբեր Կետիկյանի «Առանձնատունը» ֆիլմով: Փակման ֆիլմը Թերի Գիլիամի «Դոն Կիխոտին սպանողը»-ն է:

Փառատոնի շրջանակներում կլինի նաև հատուկ ծրագիր նվիրված ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի 65 ամյակին։

Հուլիսի 8-ին փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ Աննա Հակոբյանի հետ, նախագահ Արմեն Սարգսյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և այլոք։

32542_b

32541_b

2572_b

36770698_2192995657590335_3837440222551867392_n

36801693_2193002070923027_5516027670778871808_n

36778598_2193008004255767_3440573781133754368_n

36802680_10209767725748257_2935494023785218048_n

Թողնել պատասխան