
Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո կառավարության որոշմամբ՝ կթույլատրվի վրացական անօդաչու սարքերի դեմ զենք կիրառել։
Դե ֆակտո նախարարների կաբինետը փոփոխություններ է կատարել սահմանների «պաշտպանության ժամանակ զենքի և ռազմական տեխնիկայի օգտագործման կարգում»։
Փաստաթղթի համաձայն, «անվտանգության ուժերը» իրավունք կունենան զենք կիրառելու անօդաչու թռչող սարքերի դեմ՝ «սահմանը խախտելու փորձերը կանխելու համար»։
Ըստ տեղեկությունների՝ դե ֆակտո նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել առաջարկվող փոփոխություններին։