
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի քանդման աշխատանքները մոտենում են ավարտին: Հիշեցնենք, որ թատրոնի շենքը 7 տարի վթարային էր, ներկայացումներ խաղալն արգելվել էր: Վերանորոգումն իրականացնում է Քարթու հիմնադրամը: Վերանորոգման ընթացքում թատրոնը ստեղծագործական գործունեությունը վարձակալական հիմունքներով կազմակերպում է Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան ռուսական թատրոնի շենքում: