
2018թ հոկտեմբերի 1-ից Վրաստանում արգելվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը: Դա արվում է շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով։
Այսօրվանից արգելվում է արտադրել, ներկրել և իրացնել պոլիէթիլենային փաթեթներ, որոնք 15 միկրոնից պակաս հաստություն ունեն: Բացի այդ, արտադրողները պարտավոր են բոլոր տոպրակների վրա իրենց լոգոն փակցնել:
Օրենքի խախտման դեպքում ընկերությունները կտուգանվեն 500 լարիի չափով, իսկ նրանց արտադրանքը կառգրավվի: