
Ֆեյսբուք սոցիալական ցանցում վրացական «Իմ քաղաքն ինձ սպանում է» էջը լուսանկարներ է տարածել Գարդաբանիի Մզիանեթի գյուղից, որոնք օգտատերերի շրջանում բուռն քննարկումների առիթ են դարձել:
Լուսանկարներում գյուղի լքված մի վայրում պատկերված է նորակառույց հանգստի գոտի՝ պուրակ՝ մի քանի նստարանով ու մարզասարքով, որի շուրջը, սակայն բարեկարգված չէ։ Օգտատերերից ոմանք գրում են՝ այս հատվածում շուտով մարզադաշտ է կառուցվելու:
Րոպեներ անց տեղեկատվություն տարածվեց, որ Գարդաբանիի մունիցիպալիտետը պուրակի կառուցման համար ծախսել է ավելի քան 11 հազար լարի: Նշված գումարով գյուղի հիշյալ պուրակում տեղադրվել է ընդամենը 5 նստարան և 2 մարզասարք: