
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքերով, երբ երկրում արձանագրվում է կորոնավիրուսի ներքին տարածում, օրվա ընթացքում 18-20 նոր դեպքը ողբերգություն չէ:
Էզուգբայան պարզաբանել է, որ չնայած Վրաստանում Covid-19-ի դեպքերի ավելանալուն՝ իրավիճակը վերահսկելի է և «այս տեմպերով շարունակելու դեպքում, հավանաբար, կկարողանանք առանց կորուստների և խառնաշփոթի հաղթահարել այս մեծ խնդիրը»:
«Օրվա ընթացքում 18-20 պացիենտը մեծ ողբերգություն չէ, երբ խոսում ենք չորրորդական, այսինքն ներքին փոխանցումից: Այս ցուցանիշը և այս թվերը լրիվությամբ ընդունելի է, տեղավորվում է նորմայի մեջ և ողբերգություն չէ»,- հայտարարել է Էզուգբայան:
Վրաստանում ապրիլի 3-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի 148 հաստատված դեպք կա, որոնցից 27-ը արդեն լրիվ բուժված են համարվում: Մասնագետների խոսքով երկրում սկսվել է ներքին տարածում, ինչի հետևանքով կլինի վարակվածների թվի կտրուկ աճ: