Օրթաճալայում տեղի ունեցած ճտպ-ի հետևանքով տուժած կինը մահացել է

Օրթաճալայի Բեժան Կալանդաձեի և Վախթանգ Գորգասալիի փողոցների խաչմերուկում մարտի 5-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած կինն այսօր՝ մարտի 6-ին, մահացել է հիվանդանոցում։

Այս տեղեկությունը հաստատել են New Hospital կլինիկայից։ Նրանց խոսքով՝ կինը երեկ վիրահատվել էր։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի Օրթաճալա թաղամասի Բեժան Կալանդաձեի և Վախթանգ Գորգասալիի փողոցների խաչմերուկում տրակտորը շրջվել է զառիթափից և մխրճվել երեք մեքենաների մեջ։

Հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով` երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։