Օրլովկա գյուղում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ողջ տարածքում ճանապարհային ենթակառուցվածքների ասֆալտապատումն ակտիվորեն շարունակվում է, փոխանցում է Նինոծմինդայի քաղաքապետարանը։

«Օրլովկա գյուղում ճանապարհային ենթակառուցվածքային աշխատանքներն իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ն։ Նախագիծն ամբողջապես իրականացվում է տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, որի արժեքը կազմում է 568 հազար 541 լարի», — հաղորդում է քաղաքապետարանը։

Ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արմեն Բդոյանի խոսքով՝ Օրլովկա գյուղում երբևէ ասֆալտ չի եղել, հետևաբար՝ ճանապարհի ասֆալտապատումը շատ կարևոր և անհրաժեշտ է բնակչության հարմարավետ և ապահով տեղաշարժի համար։