
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստան-Ադրբեջան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Վրաստանի և Ադրբեջանի օրինակելի գործընկերությամբ կնպաստեն Հարավային Կովկասի ավելի կայուն ձևավորմանը:
Ըստ Ղարիբաշվիլիի՝ երկու երկրների միջև կան շատ սերտ տնտեսական համագործակցություն, ռազմավարական գործընկերություն և ամենակարևորը` բարեկամություն։
«…Մեր հարաբերություններն իսկապես եզակի են և փորձված վերջին տարիներին: Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ վերջին շրջանում ակտիվացել են համատեղ հանձնաժողովի նիստերը։ Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մեր ժողովուրդների և երկրների միջև կան լիակատար փոխըմբռնում և բարեկամություն, որոնք էլ ավելի են խորանում»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վրաստանն ու Ադրբեջանը միշտ աջակցել են տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. Ասադով