Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Դիմիտրի Սամխարաձեն պարզաբանել է, թե ինքը չի աջակցել «գործակալների» մասին օրենքին, և քվեարկության «կողմ» կոճակի արձանագրումն ուղղակի տեխնիկական սխալ է։
Խորհրդարանում ներկա 112 պատգամավորից նախագծի երկրորդ ընթերցմանը չի աջակցել 35-ը, մեկ պատգամավոր՝ Դիմիտրի Սամխարաձեն, սեղմել է կանաչ կոճակը։
Խորհրդարանը ժամեր առաջ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը պաշտոնապես հետ կանչեց՝ օրենքի նախագծի ընդունումը երկրորդ ընթերցմամբ տապալելով:
Աղմկահարույց օրենսդրական այս նախաձեռնությունը տապալելու որոշումը իշխանությունները կայացրել էին երեկ՝ ցուցարարների ճնշումների արդյունքում։
Այսօր ենթադրվում էր, որ օրինագծին կողմ քվեարկող չի լինի։
Կանաչ կոճակը սեղմած պատգամավոր Դիմիտրի Սամխարաձեն աչքի էր ընկնում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդդիմախոսների նկատմամբ ագրեսիվ քննադատությամբ։
Վրաստանի խորհրդարանը տապալեց «օտարերկրյա գործակալների» օրինագիծը