Բաթումիում Ուղղափառ եկեղեցու հոգևորականներն ու հետևորդները երթ են կազմակերպել: Նրանք հայտարարում են, որ կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի և Բաթումիի ու Լազեթիի միտրոպոլիտ Դիմիտրիի օրհնությամբ, հոգևորականներն օրհնելու են փողոցները և համաքաղաքացիներին աղոթքի կոչ են անելու:
Հոգևորականները հույս ունեն, որ աղոթքով և հավատքով վրաց ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը:
Երթն սկսվել է Բաթումիի Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցուց: Փողոցներն օրհնելու են ինչպես Բաթումիում, այնպես էլ Քոբուլեթիում և Խելվաչաուրիում: