
Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլիին նոր օրենսդրական նախաձեռնությամբ է հադես եկել, որի համաձայն՝ ոչ ուղղափառ եկեղեցու հոգևորականները պարտադիր տարկետումից օգտվելու հնարավորություն չեն ունենա:
Ըստ Սեսիաշվիլիի՝ առայժմ նախաձեռնության հետ կապված խնդիրներ կան, որոնք կարգավորման փուլում են:
«Անձինք, ովքեր խղճի, կրոնի ու համոզմունքների ազատության համաձայն հրաժարվում են պարտադիր զինվորական ծառայությունից, օրինական իրավունք և պարտավորություն ունեն` այլընտրանքային զինծառայություն անցնել»,- ասում է Սեսիաշվիլին:
Վերջինիս խոսքով, նախաձեռնությունը չի տարածվում ուղղափառ եկեղեցում ծառայության կոչված հոգևորականների վրա, քանի որ «այլ կարգ է գործում»: