Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկման է դրվել երեխաների իրավունքներին վերաբերող օրենսդրական նախագիծը: Քննարկմանը պատգամավորներից բացի մասնակցում են նաև երեխաների իրավունքներով զբաղվող կազմակերպություններ, հոգևորականներ, աշակերտներ և շահագրգիռ այլ անձինք:
Նախագծի հեղինակներից մեկը՝ Սոֆո Կիլաձեն ասում է, որ թեև որոշները փորձեցին փնովել ու վատաբանել նախագիծը, սակայն չհաջողվեց:
«Ես շատ հպարտ եմ, որ առաջին անգամ օրենսդրական մակարդակով կօգտագործվի հայրենիք բառը և մեր երեխաներին կդաստիարակենք հայրենիքի հանդեպ սիրով, որ սիրեն ու գնահատեն մայրենի լեզուն և, իհարկե, մեր մշակութային ավանդույթները: Որոշակի խումբ փորձեց ապատեղեկատվություն տարածել հանրության մեջ և սույն նախագծին հակազգային պիտակ կցել, սակայն դա չհաջողվեց: Ես պատրաստ եմ պատասխանել յուրաքանչյուր հարցի: Ես խորհրդակցություններ եմ անցկացրել, այդ թվում՝ եկեղեցու հետ, որի մի մասը սխալ տեղեկությունների արդյունքում մտավախություն ուներ, սակայն ուսումնասիրելով օրինագիծը՝ հասկացան, որ ոչինչ հակասական չէ», — ասում է Կիլաձեն:
Փոփոխությամբ մշակվել է երեխայի իրավունքների մասին օրենքի նախագծի 36-րդ հոդվածի «գ» ենթակետը. «Հայրենիքի, մայրենի լեզվի, հայրենի երկրի ավանդական մշակութային արժեքների ու քաղաքակրթության հարգելը»: