Օրենքը խարխլում է վրաց ժողովրդի անկախությունը

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Վրաստանում ընդունված օրենքը, որն արգելում է դրամաշնորհներ ստանալ առանց կառավարության համաձայնության` խաթարում է վրաց ժողովրդի անկախությունը։

«Նորվեգիան խորապես մտահոգված է դրամաշնորհների մասին վրացական օրենքում կատարված փոփոխություններով, որոնք վերածվում են պետական ​​վերահսկողության մեխանիզմի։

Սա խարխլում է Վրաստանի քաղաքացիական հասարակության ինքնավարությունն ու անկախությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Նորվեգիայի ԱԳՆ-ն հաղորդագրության մեջ նաև կոչ է արել փոխել օրենքը։

Հիշեցնենք. «Վրացական երազանք»-ի կառավարությունը վերջնականապես արգելեց օտարերկրյա դրամաշնորհների ընդունումն առանց կառավարության համաձայնության։

«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը 2 օրում քննարկեց և հաստատեց քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների դեմ ուղղված օրենքն արագացված ընթացակարգով։